Երկրաշարժ՝ Իտալիայում
Իտալիայի կենտրոնական մասում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պերուջա քաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Օջախն ընկել է 2 կիլոմետր խորության վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։