Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա
Լաչինի և ընդհանուր Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը շարունակվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան հայտնել է, որ համապատասխան շփումներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հետ համագործակցությամբ ու ռուս խաղաղապահ զորախմբի մասնակցությամբ:
«Շարունակվում է Լաչինի միջանցքի և ընդհանուր ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը»,-ասել է Զախարովան:
Նա այլ մանրամասներ չի ներկայացրել:
Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: