Գիտնականներն ի պատիվ Կիանու Ռիվզի անվանակոչել են սնկային վարակները ոչնչացնող քիմիական նյութերը
Կանադացի դերասան և ռեժիսոր Կիանու Ռիվզի պատվին անվանվել են նոր հայտնաբերված քիմիական նյութերը, որոնք նախատեսված է սնկային վարակների դեմ պայքարելու համար։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New York Times-ը։
Գերմանացի հետազոտողները սնկային վարակների դեմ պայքարող նյութերը՝ լիպոպեպտիդները, անվանել են «կիանումիցին»:
«Կիանու Ռիվզը խաղում է բազմաթիվ խորհրդանշական դերեր, որոնցում նա չափազանց արդյունավետ «ապակտիվացնում է» իր թշնամիներին: «Կիանումիցինները» նույն բանն են անում սնկերի հետ», - բացատրել է Բնական արտադրանքի և վարակների կենսաբանության ուսումնասիրման գերմանական ինստիտուտի պալեոբիոտեխնոլոգիայի պրոֆեսոր Պիեռ Սթոլֆորը:
Կիանու Ռիվզը, արձագանքելով այս լուրին, ասել է, որ դեղամիջոցը պետք է կոչվեր իր կերպարի՝ Ջոն Ուիքի անունով։
«Բայց դա ինձ համար շատ զիլ է... և սյուրռեալիստական: Բայց շնորհակալություն, գիտնականներ: Հաջողություն ձեզ»,- ասել է դերասանը։