58-ամյա տղամարդը թալանել է օդանավակայանը (լուսանկար)
Կամչատկայի 58-ամյա բնակիչն օդանավակայանի թռիչքուղու շինարարությունից մոտ 600 հազար ռուբլու շինանյութեր է գողացել, հայտնում է Amur Mash թելեգրամյան ալիքը։
Տղամարդը Նիկոլաևկա գյուղի բնակիչ է։ Շինանյութերը նա գողացել է սեփական ամառանոցում վերանորոգում անելու համար։
Շինարարության համար նախատեսված «անվճար» նյութերը նա հայտնաբերել է օդանավակայանի տարածքում, ինչից հետո մետաղական ցանկապատի համար նախատեսված 84 պանել ու ձող է բեռնել իր բեռնատարի մեջ։
Տղամարդը կալանավորված է։