Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հայտարարել են, որ իրենց երեխաներն ի ծնե իրավունք ունեն կրելու արքայազնի և արքայադստեր տիտղոսները
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և կինը՝ Մեգան Մարքլը, այսօր հայտարարել են, որ իրենց երեխաները՝ Արչին և Լիլիբեթը, «ի ծնե իրավունք» ունեն կրելու արքայազնի և արքայադստեր տիտղոսներն այն բանից հետո, երբ նրանց պապիկը դարձել է միապետ:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, հայտարարության մեջ Սասեքսի դուքսն ու դքսուհին մանրամասնել են, որ այս հարցը կարգավորվել է թագավոր Չարլզ Երրորդի հետ, չնայած այս մասին միայն նոր է հայտնի դառնում:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի թագավորն անցյալ տարի թագուհու հուղարկավորությունից հետո կրտսեր որդուն՝ արքայազն Հարիին, մասնավոր զրույցի ժամանակ ասել է, որ նրա երեխաներին թույլ կտա կոչվել արքայազն և արքայադուստր: