Մարտի 8-ին առանց նվեր մնացած կնոջ սկանդալից հետո ամուսինը նետվել է պատուհանից
Մոսկվայի բնակիչը նետվել է պատուհանից, քանի որ մարտի 8-ին իր քաղաքացիակն կնոջ համար նվեր չի գնել: Auroranews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը` հավելելով, որ աղջիկը սկանդալ է սարքել, իսկ տղամարդը պարզապես չի դիմացել:
Անգիտակից վիճակում գտնվող 35-ամյա տղամարդուն նկատել է հարեւանը, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նա մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։ Պարզվել է, որ մահացածը կյանքի վերջին րոպեներին լսել է հղի կնոջ բողոքները։
Հաղորդվում է, որ կինը նախատել է իր քաղաքացիական ամուսնուն՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրեն ոչինչ չնվիրելու համար։ Ինչ-որ պահի տղամարդու նյարդերը տեղի են տվել, նա լուռ մոտեցել է պատուհանին և իրեն ցած նետել 7-րդ հարկից:
Ինչպես Shot-ի հետ զրույցում պատմել է հանգուցյալի կինը, տղամարդը վերջերս ազատվել էր աշխատանքից: Նրանք համատեղ ապրել են 5 տարի, ունեին մեկ երեխա, երկրորդին էլ սպասում էին: