Մարտի 7-9-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 116 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 32, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, բնակարանային գողության ու թմրանյութի իրացման՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3, հոգեկան ներգործության և վստահված գույքը հափշտակելու՝ 2-ական, խոշտանգման, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, համակարգչային հանցագործության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, պատմության և մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, առողջությանը թեթև վնաս հասցնելու, փաստաթղթի կեղծիքի ու երեխայի առուվաճառքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և պետական-հասարակական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 41 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: