Քիմ Քարդաշյանը հերքել է, որ դիմել է պլաստիկ վիրահատության
Քիմ Քարդաշյանն, ինչպես հայտնի է, վերջերս մայրացել է: Նա չի դադարում ցուցադրել իր կազմվածքը: Սակայն «Life and Style» թղթակիցները կասկածի տակ են դրել աստղի նիհարելու միջոցները: Խմբագրությունում հայտնվել է հոդված այն մասին, որ Քիմ Քարդաշյանը նիհարելու համար դիմել է պլաստիկ վիրահատության' Բևերլի Հիլզում գտնվող կլինիկաներից մեկում:
Քիմ Քարդաշյանն իր հերթին հերքել է այդ տարածված լուրերը Twitter-ի իր էջում. «Ես շատ տխրեցի, երբ տեսա այդպիսի հոդված, որում ասվում է, որ ես նիհարելու համար դիմել եմ պլաստիկ վիրահատության: Դա սուտ է: Ես պարզապես ճիշտ եմ սնվել»: