Մբապեն 100 միլիոն եվրո բոնուս կստանա հավատարմության համար, եթե այս ամառ չհեռանա ՊՍԺ-ից
ՊՍԺ-ն մտադիր է թիմում պահել աստղային հարձակվող Կիլիան Մբապեին, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: 24-ամյա ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսում է հավատարմության տպավորիչ բոնուս, հայտնում է The Sun-ը՝ L’Equipe-ին հղումով։
Փարիզցիները Մբապեի հետ պայմանագրում ներառել են բազմաթիվ լրացուցիչ տարբերակներ։ Այսպես, օրինակ, եթե նա հաղթեր Չեմպիոնների լիգայում, ապա Կիլիանի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավտոմատ կերկարաձգվեր։ Եվրոպական մրցաշարում ֆրանսիական ակումբը ձախողվեց, բայց նույնիսկ այս դեպքում կա լրացուցիչ պայման՝ եթե Մբապեն ամռանը մնա ՊՍԺ-ում, չնայած Չեմպիոնների լիգայում ձախողմանը, նա կստանա 100 միլիոն եվրո հավատարմության բոնուս։ .
Մբապեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2018 թվականից, որտեղ տեղափոխվել է «Մոնակոյից»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո:
Աղբյուր ArmSport.am