Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել է Բալխ նահանգի նահանգապետը
Աֆղանստանի Բալխ նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ նահանգապետ Դավուդ Մուզամալը: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել են տեղի իշխանությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։
Նահանգի ոստիկանությունը հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, վարչակազմի շենքում անցկացված ժողովի ժամանակ։ Առողջապահության ոլորտի աղբյուրներից մեկը հայտնել է, որ զոհվել Է երկու մարդ, յոթ հոգի տուժել Է։ Ոստիկանության աղբյուրը նաև հավելել է, որ երկրորդ զոհվածը «Թալիբան»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Էր։