Մեսսին կարիերայում առաջին անգամ 3 մրցաշրջան անընդմեջ չի կարողանում դուրս գալ ՉԼ 1/4 եզրափակիչ
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերայում առաջին անգամ երեք մրցաշրջան անընդմեջ չի կարողանում դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 0-2 հաշվով պարտվեց «Բավարիային»։ Առաջին խաղում փարիզեցիները պարտվել էին նվազագույն հաշվով։ Այսպիսով թիմը լքեց պայքարը, իսկ «Բավարիան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Անցած մրցաշրջանում ՊՍԺ-ն նույնպես դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից՝ պարտվելով մրցաշարի վերջնական հաղթող Մադրիդի «Ռեալին»։
2020/2021 մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում պարտվել էր ՊՍԺ-ին։
Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am