Հարկային արտոնություններ՝ Սամվել Ալեքսանյանին․ նախագծի քննարկումը կառավարության օրակարգում է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության այսօրվա՝ մարտի 9-ի նիստում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու հարցն է քննարկվելու։ Ընկերությանը պատրաստվում են ազատել ներկրման մաքսատուրքից։ Ըստ նախագծի՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պատրաստվում է 3.3 միլիարդ դրամի հումք ներկրել Հայաստան, եւ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ, այսինքն՝ Ալեքսանյանը 173 մլն դրամ չի վճարի ՀՀ պետական բյուջե։
Նախագիծը հիմնավորվում է նրանով, որ տեքստիլի արդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ է, հետեւաբար՝ պիտի արտոնություններ տրվեն։ Սակայն Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Լֆիկին արտոնություն տալու իմաստը ո՞րն է։ Աշխարհի շատ երկրներում անգամ շքեղության հարկ են սահմանում, որ առավել մեծ եկամուտ ունեցողները, առավել ճոխ տներում ապրողներն ու թանկ մեքենաներ շահագործողներն ավելի շատ հարկ վճարեն, քան շարքային մարդիկ, իսկ մեզանում, փաստորեն, հակառակն է»։
Մանրամասները՝ թերթի ասօրվա համարում։