«Նվիրում Խաչատրյանին» խորագրով համերգին հանդես կգան երիտասարդ երաժիշտները
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մարտի 9-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Նվիրում Խաչատրյանին» խորագրով համերգը:
Կատարումներով հանդես կգան երիտասարդ երաժիշտներ Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Ալեքսանդր Վասիլևը (կլարնետ), Դավիթ Եժովը (թավջութակ):
Համերգին կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, տեղի կունենա Բելլա Կովաչի «Նվիրում Խաչատրյանին» (կլարնետի համար) հայաստանյան պրեմիերան:
Հանդիսատեսն ընդմիջմանը հնարավորություն կունենա ծանոթանալու տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը: