Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ
Ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արտաշատի բաժնում արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի, ակոսափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ էր նաև Արարատի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Մասիսի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։
«Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։