Մենք լուրջ խնդիրներ ունենք հարձակման գծում․ Մանչինի
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է ակումբներում իտալացի հարձակվողների խաղաժամանակի խնդիրների մասին։
«Մենք խնդիրներ ունենք հարձակման գծում, բայց ոչ այն պատճառով, որ տաղանդներ չկան: Կան, բայց նրանք պետք է խաղան, սակայն չեն խաղում: Ինչպե՞ս եմ ես վերաբերվում Ձանիոլոյի՝ Թուրքիա մեկնելուն։ Ես էլ նրան ասացի, երբ նա իմ կարծիքը հարցրեց, որ պետք է գնա «Գալաթասարայ»։ Հուսով եմ՝ նա կխաղա, քանի որ դա մեզ համար կարևոր է։ Ժամանակ գտնելու միակ միջոցը Թուրքիա մեկնելն էր։ Ես հետևում եմ շատերին։ Քինը խաղում է այնպիսի դիրքում, որը մեզ պակասում է, նա երիտասարդ է, հույս կա, որ առաջընթաց կգրանցի։ Հուսով եմ, որ Ռասպադորին ի վերջո կկարողանա ցուցադրել իր յուրահատուկ որակները»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Il Messaggero-ն:
Աղբյուր ArmSport.am