«Մանչեսթեր Սիթիի» խաղացողի մերկապարը մեծ սկանդալի պատճառ է դարձել
«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Քայլ Ուոքերը հայտնվել է օրինապահ մարմինների ուշադրության կենտրոնում, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Sun-ը:
«Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղից մեկ օր անց ֆուտբոլիստն այցելել է Մանչեսթերի բարերից մեկը, որտեղ հանրության առաջ հանել է տաբատը և պարել աղջիկների հետ։ Նշվում է նաև, որ նա համբուրել է մի կնոջ:
Նշվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը բար է մեկնել արդեն հարբած վիճակում: Ուոքերն այնտեղ է մնացել մեկուկես ժամ և ընկերների հետ ծախսել է 250 ֆունտ ստերլինգ: Անգլիայի հավաքականի խաղացողն այնքան հարբած է եղել, որ չի կարողացել վճարել բարմենին, դա իր փոխարեն արել է ընկերը: