Բարսելոնան հետաքրքրվում է 3 ֆուտբոլիստի ծառայություններով
«Բարսելոնան» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երեք ֆուտբոլիստի ձեռք բերել։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, ակումբը նախնական բանակցություններ է վարում Վիտոր Ռոկեի («Ատլետիկո Պարանաենս»), Խուան Ֆոյտի («Վիլյառեալ») և Ինիգո Մարտինեսի («Աթլետիկ») համար։
Ռոկեի տրանսֆերային արժեքը կկազմի 35-40 մլն եվրո։ Մարտինեսն ազատ գործակալ կդառնա 2023 թվականի հունիսից։
Աղբյուր ArmSport.am