Ստամբուլում ռուսական դրոշով ձկնորսական նավ է այրվել
Ստամբուլի Թուզլա շրջանում վերանորոգվող ռուսական դրոշով ձկնորսական նավի վրա հրդեհ է բռնկվել, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Milliyet թերթը:
«Հրդեհը բռնկվել է ժամը 19:00-ի սահմաններում Թուզլա շրջանի նավաշինարանում վերանորոգվող ձկնորսական նավի վրա՝ 120 մետր երկարությամբ ռուսական դրոշով: Նավի բնակելի գոտում հրդեհ տեսած աշխատակիցներն իրավիճակի մասին հայտնել են հրշեջ բրիգադին։ Շրջան են ուղարկվել Տուլայի, Պենդիկի, Քարթալի և Օրհանլիի շրջաններից հրշեջ բրիգադներ»,- հայտնում է թերթը։
Նավի անձնակազմը տարհանվել է։