Սիրիայի հավաքականի նախկին ավագը ցմահ որակազրկվել է
Սիրիայի հավաքականի նախկին ավագ Ահմադ ալ Սալիհը ցմահ որակազրկվել է ազգային առաջնության հանդիպման մրցավարի վրա հարձակվելու համար, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters-ը։
«Ալ-Ջայիշի» 33-ամյա պաշտպանը կարմիր քարտ է ստացել «Ալ-Վաթբայի» դեմ խաղում, որից հետո հարձակվել է մրցավարի վրա և թքել նրա վրա։
Ֆուտբոլիստը տուգանվել է 1,5 միլիոն սիրիական ֆունտով (մոտ 600 դոլար), իսկ նրա ակումբը՝ 3 միլիոն սիրիական ֆունտով։