Հայտնի է Բենֆիկա-Բրյուգե խաղի լավագույն ֆուտբոլիստի անունը
«Բենֆիկայի» հարձակվող Ռաֆա Սիլվան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բրյուգեի» դեմ պատասխան խաղի լավագույն խաղացող։
«Նա միայն մեկ գոլ խփեցի, բայց հենց նա դրեց հաղթանակի հիմքը: Նա արդյունավետ էր «Բենֆիկայի» հարձակման ժամանակ, հիանալի վերահսկում էր տեմպը և կարևոր օղակ էր իր թիմի կոմբինացիոն խաղում»,- «Armsport»-ի փոխանցմամբ՝ ասել են ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները։
Առաջին հանդիպումն ավարտվել է լիսաբոնյան թիմի հաղթանակով 2:0 հաշվով, ուստի «Բենֆիկան» դուրս է եկել քառորդ եզրափակիչ։