Daily Mail-ը ցուցադրել է 64 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը, որը պատրաստվում են գնել Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի և նրա ամուսնու՝ դերասան Բեն Աֆլեքի նախընտրած 64 միլիոն դոլար արժողությամբ նոր շքեղ առանձնատան լուսանկարները, որոնք հայտնվել են Daily Mail-ի տրամադրության տակ:
Tert.am-ի փոխանցմամբ՝ տունը, որը պատրաստվում է գնել աստղային զույգը, ունի բազմաթիվ հարմարություններ, ներառյալ ութ ննջասենյակ և 11 լոգասենյակ: Տունը գտնվում է Լոս Անջելեսից հյուսիս։
53-ամյա Լոպեսին և 50-ամյա Աֆլեքին առաջին անգամ նկատել էին այս տունն ուսումնասիրելիս փետրվարին: Քաջատեղյակ աղբյուրները TMZ-ին ասել են, որ նրանք հաճախակի են այցելել տուն: