Եթե որևէ մեկը ներկայացնում է «Բարսելոնայի» ԴՆԹ-ն, դա ես եմ․ Չավի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ թիմը չի հրաժարվի իր ոճից։
«Եթե որևէ մեկը ներկայացնում է «Բարսայի» ԴՆԹ-ն, դա ես եմ: Ես ուզում եմ գնդակով խաղալ: Բայց տեղի է ունենում նաև հակառակը. Լինում են դեպքեր, երբ ունես խաղային ծրագիր, բայց պետք է հարմարվես։ Ինչպե՞ս խլել գնդակը Կրոսից և Մոդրիչից. Ինչպե՞ս կարող եմ դեմ գնալ այն ոճին, որը ես ներկայացնում եմ: Ես երբեք չէի դավաճանի այն ոճին, որն ինձ սնուցում էր: Եթե ես սպորտային աշխարհում ինչ-որ մեկն եմ, դա միայն նրա շնորհիվ է»,- մարզչի խոսքերը մեջբերում է AS-ը։
Իսպանական Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բարսելոնան գտնվում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում՝ 62 միավորով:
Աղբյուր ArmSport.am