Ֆլորիդայի երկնքում ինքնաթիռների բախման հետևանքով երկու մարդ է կյանքից զրկվել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի երկնքում երկու թեթեւ ինքնաթիռների բախման հետեւանքով երկու մարդ է մահացել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով ուժային կառույցների ներկայացուցիչների հայտարարությանը։
«Հնարավոր է, որ այլ մահացածներ լինեն», – ասել է շրջանի շերիֆի աշխատակազմի ղեկավար Սթիվ Լեսթերը:
Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել տեղի Հարթրիջ լճի վրա, մի ինքնաթիռ այս պահին գտնվում է ջրի մակերեսին, իսկ մյուսը՝ 6,5 մետր խորության վրա՝ լճի հատակին։
Այժմ շերիֆի շտաբը հետաքննում է ողբերգական միջադեպի պատճառները։