5-ամյա երեխան ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից ու ողջ մնացել
Վոլգոգրադում հինգ տարեկան երեխան ընկել է բազմահարկ շենքի պատուհանից. Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram ալիքում հայտնում է ՆԳՆ-ի տարածաշրջանային վարչությունը։
Իրավապահների տվյալներով՝ տղան ընկել է Սովետական շրջանի Սլավսկայա փողոցի տներից մեկի երկրորդ հարկի պատուհանից, երբ տանը եղել է նրա 21-ամյա մայրը։ Հայտնի է, որ երեխան հենվել է մոծակների ցանցին, ինչի պատճառով դուրս է ընկել։
Դեպքից հետո անչափահասների գործերով տեսուչները սկսել են ստուգել։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։