Ավստրալիայում ջրհեղեղի ժամանակ կոկորդիլոսը կծել է դեռահասին
Ավստրալիայի հյուսիսային տարածքում կոկորդիլոսը կծել է դեռահասին, ով տարհանվել էր ջրհեղեղի գոտուց, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ABC-ն։
Փրկարարները Վիկտորիա Դալի հեռավոր շրջանից Դարվին քաղաք են տարհանել մոտ 700 մարդու՝ սաստիկ ջրհեղեղի պատճառով։ Տարհանման ժամանակ կոկորդիլոսը կծել է Դագուրագայի 17-ամյա բնակչին ոտքի մասում։ Արդյունքում դեռահասի ոտքին կենդանու ատամների արյունահոսող հետքեր են մնացել։
Երիտասարդին տեղափոխել են կլինիկա, հաղորդվում է, որ նրա վիճակը կայուն է։
Տեղական իշխանությունների ներկայացուցիչ Չենսի Պաչը նշել է, որ միջադեպը ևս մեկ հիշեցում է, որ հորդառատ անձրևներից հետո տեղացիները պետք է զգուշանան կոկորդիլոսներից:
«Այս համայնքների մոտ կան բազմաթիվ ջրային մարմիններ, որտեղ մենք սովորաբար լողում ենք, բայց սա հիշեցում է մարդկանց, որ մենք չգիտենք, թե որտեղ կարող են լինել կոկորդիլոսները», – ասել է նա: