Ոչինչ կորած չէ. Վերատի
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին խոսել է թիմակից հարձակվող Կիլիան Մբապեի մասին.
«Կիլիանը Կիլիան է: Մենք բախտավոր ենք, որ նա մեզ հետ է: Նա հիանալի բնավորություն ունի, մեզ պետք են նրա նման խաղացողներ։ Մենք վստահություն ունենք։ Մենք գիտենք, որ ոչինչ կորած չէ։ Վստահ եմ, որ վաղը մեր թիմը կանի առավելագույնը։
Այս հանդիպումներում մենք բոլորի կարիքն ունենք։ Մբապեն խաղացող է, ով միշտ պետք է ներկա լինի մեծ հանդիպումներին։ «Բավարիան» սովոր է նման հանդիպումներ անցկացնել, ուստի մենք պատրաստ ենք 100 տոկոսով տալ։ Կիլիանն ու Լեո Մեսսին՝ մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստները, օգնում են»,- Վերատիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
«Բավարիա» – «ՊՍԺ» հանդիպումը կկայանա մարտի 8-ին։
Աղբյուր ArmSport.am