Կապիկները սպանել են տարեց կնոջը
Հնդկաստանի Թելանգանա նահանգի Կամարեդդի քաղաքի մերձակայքում գտնվող գյուղում կապիկները սպանել են տարեց կնոջը։ Այս մասին հայտնում է The Hindu-ն։ 70-ամյա Չատարաբոյնա Նարսավվան տանը ապրում էր կրտսեր դստեր՝ Սուգունայի հետ։ Աղջիկը գնացել է քաղաք հարսանիքի։ Այդ պահին նրա մայրը մենակ է մնացել և տնային գործերով է զբաղվել, հայտնում է Mediahub.am-ը։
Հանկարծ վայրի կապիկների խումբը հարձակվել է կնոջ վրա։ Հարևանները լսել են կնոջ օգնության աղաղակները, սակայն նրան փրկելու փոխարեն՝ վախեցել են և թաքնվել իրենց տներում։ Նրանք սպասել են, մինչև կապիկները փախել են դեպքի վայրից։ Սուգունան տուն է վերադարձել կենդանու հարձակումից 20 րոպե անց և մորը տեղափոխել է հիվանդանոց։ Բժիշկները փորձել են բուժօգնություն ցուցաբերել կնոջը, սակայն նա ստացած վնասվածքներից մահացել է։