Սիբիրցի գիտնականները Յակուտիայում հայտնաբերել են «ամենահին» ալմաստը
Սիբիրցի գիտնականները Յակուտիայում մոտ 3,6 միլիարդ տարվա վաղեմության ալմաստ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի «Գիտությունը Սիբիրում» հրատարակության պորտալը, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է gazeta.ru-ն։
Հետազոտությունն իրականացվել է սիբիրցի գիտնականների կողմից՝ միջազգային խմբի կազմում։ Գիտնականները նշել են, որ ալմաստը, ըստ երևույթին, Երկրի վրա հայտնաբերվածներից ամենահինն է: