Շերը հայտնել է, որ երիտասարդ ընկերոջ հետ աշխատում է միանգամից 2 ալբոմի վրա
Ամերիկյան երգչուհի Շերը հայտնել է, որ երիտասարդ ընկերոջ՝ 37-ամյա պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ աշխատում է միանգամից երկու ալբոմի վրա, գրում է Daily Mail-ը:
«Գնում եմ Անգլիա՝ երկու ալբոմ ստեղծելու: Որոշ երգեր Ալեքսանդրն է տվել, ուստի շատ ոգևորված եմ այս առնչությամբ: Նա պրոդյուսերն է, գրողը, և ամեն ինչ նա է անում, ես շատ երջանիկ եմ: Ես կարծում եմ, ինչպես ցանկացած արտիստ, երբ լավ բան ես ունենում, ոգևորվում ես»,-պատմել է 76-ամյա Շերը:
Երգչուհին նաև հայտնել է, որ պատրաստվում է շրջագայության մեկնել այս տարվա վերջին: