Ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Մարտի 6-ին ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի 59-ամյա մի բնակիչ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ: Իրացնելով տեղեկությունները՝ իրավապահները նրան հայտնաբերեցին Ոստանում, ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ 6 գրամ քաշով: Ձերբակալվածի հայտնածով՝ այն թմրանյութ է:
59-ամյա տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: