ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաք՝ քննարկելու անվտանգության հարցեր: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Shafaq News պարբերականից:
Կառավարական կառույցների աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Բաղդադում ծրագրված են Օսթինի բանակցություններն Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ:
Այնուհետև Պենտագոնի ղեկավարը մտադիր է այցելել քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ, որտեղ կհանդիպի Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։ Լլոյդ Օսթինն իր հերթին հայտարարել է, որ Իրաք այցով մտադիր է վերահաստատել Վաշինգտոնի և Բաղդադի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։
«Ժամանեցի Բաղդադ: Ես այստեղ եմ, որպեսզի վերահաստատեմ ԱՄՆ-ի և Իրաքի ռազմավարական գործընկերությունը, մինչ մենք շարժվում ենք դեպի ավելի ապահով, կայուն և ինքնիշխան Իրաք», - Twitter-ի իր էջում գրել է Օսթինը:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ Իրաք այցելելու ծրագրերի մասին Պենտագոնը պաշտոնապես չէր հաղորդել: Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայությունն սկսել Է մարտի 5-ին Հորդանան կատարած այցով: Նա նաև նախատեսում է այցելել Եգիպտոս և Իսրայել:
Wheels down in Baghdad. I’m here to reaffirm the U.S.-Iraq strategic partnership as we move toward a more secure, stable, and sovereign Iraq. pic.twitter.com/hJVJjefuyv
— Secretary of Defense Lloyd J. Austin III (@SecDef) March 7, 2023