Էրդողանի նստավայրը շրջափակման մեջ է. հայտնաբերվել է պայթուցիկներով մարդ
Թուրքիայի ոստիկանությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի նստավայրի մոտ ձերբակալել է տղամարդու, ում մոտ եղել է պայթուցիկ: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով "Reuters"-ին: Ըստ ТВ հեռուստատեսության ցուցադրած կադրերի՝ ամբողջ Անկարան այժմ շրջապատված է և գտնվում է հսկողության ներքո:
Անցյալ գարուն Էրդողանը զանգվածային բողոք էր հրահրել: Առաջադեմ թուրքերը իրենց բողոքն էին արտահայտում, քանի որ ըստ նրանց` Էրդողանը հեռանում է Թուրքիայի աշխարհիկ սկզբունքներից, որն ամրագրվել էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Նա փորձում է Թուրքիան վերածել իսլամական պետության: