Միշել Օբաման կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. Fox News
Դեմոկրատները կարող են ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամային խրախուսել առաջադրվել նախագահի պաշտոնում: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան և Պենտագոնի նախկին ներկայացուցիչ Դուգլաս ՄակՔինոնը, որի խոսքերը մեջբերում է Fox News-ը։
Հեռուստաալիքը նշում է, որ Միշել Օբամայի անունը շոշափվել է Դեմոկրատական կուսակցության նախագահական վերջին փրայմերիզների նախաշեմին, չնայած այն հանգամանքին, որ նա բազմիցս հերքել է առաջադրվելու ցանկությունը։
ՄակՔինոնը կարծում է, որ եթե գործող նախագահ Ջո Բայդենն ու փոխնախագահ Քամալա Հարիսը չառաջադրվեն, ապա նախկին առաջին տիկինը կարող է դառնալ հիմնական թեկնածուն, իսկ դեմոկրատները կարող են փորձել նրան մղել մասնակցելու ընտրություններին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ դեռ պատրաստ չէ որոշում կայացնել 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։