Արքայազն Հարիի մոտ ախտորոշվել է հոգեկան խանգարում
Արքայազն Հարրին հանդիպում է հոգեկան տրավմաների հայտնի մասնագետ բժիշկ Գաբոր Մեյթի հետ: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է Daily Mail-ը, զրույցի ընթացքում Մեյթը Հարիի մոտ ախտորոշել է հոգեկան խանգարում, որը հայտնի է որպես ADHD։
Մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի թագավորի կրտսեր որդին ուղիղ եթերում զրուցել է հայտնի հոգեբան բժիշկ Գաբոր Մաթեի հետ։ Հանդիպմանը հնարավոր է եղել մասնակցել միայն առցանց հեռարձակման հասանելիությունը 19 ֆունտ ստեռլինգով գնելու դեպքում:
Սասեքսի դուքսի զրույցը Գաբոր Մեյթի հետ պտտվել է թերապիայի, Հարրիի մանկական տրավմաների, դրանց պատճառների և նրա բուժման ուղու շուրջ: Հարրին խոստովանել է, որ, չնայած ամեն ինչին, իրեն զոհ չի համարում և հույս ունի, որ իր պատմությունը կօգնի մյուսներին հաղթահարել իրենց անցյալը։
Զրույցի ընթացքում բժիշկ Մեյթը տեղեկացրել է Հարրիին, որ, ամենայն հավանականությամբ, ախտորոշվել է ADHD՝ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ։ Այս հիվանդությունը խաթարում է կենտրոնանալու ունակությունը և մարդուն դարձնում անհոգ։ Հակառակ բրիտանացի հոգեբույժների և հոգեբանների պաշտոնական դիրքորոշման՝ Մեյթը կարծում է, որ ADHD-ը բուժելի է և ժառանգական չէ: Բժիշկը կարծում է, որ ADHD-ի արմատները թաքնված են անցյալի տրավմատիկ իրադարձությունների մեջ: