Թուրքիայում ռասիստական գրառումներ են արվել պատերին
Թուրքիայի Անթաքիա նահանգի Դեֆնե շրջանում, որտեղ մեծամասամբ բնակվում են արաբ ալևիներ, պատերին ռասիստական բնույթի թուրքերեն գրառումներ են հայտնվել, փոխանցում է Ermenihaber-ը։
Ըստ թուրքական ընդդիմադիր մամուլի՝ թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունը, որը երկրաշարժի օրերին ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկել ժողովրդին օգնելու համար, Անթաքիայի Դեֆնե շրջան մեկնած հատուկ ջոկատայինների ձեռքով պատերին ռասիստական գրառումներ է արել և երեք կիսալուսին նկարել:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հաթայը թուրքական է, թուրքական էլ կմնա»:
Դեֆենի բնակիչը պնդում է, որ այդ գրառումը հայտնվել է հատուկ ջոկատայինների՝ շրջան մուտք գործելուց հետո միայն: