Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մարդկային կորուստների թիվը հասել է 49.089-ի
Թուրքիայում Քահրամանմարաշ էպիկենտրոնով երկրաշարժների զոհերի թիվը հասել է 49.089-ի: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ զոհված սիրիացիների թիվը կազմում է 4867: Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո գրանցվել է 11.020 հետցնցում։
Հիշեցնենք, որ Թուքրիան ցնցած հուժկու երկրաշարժերն ավերածություններ են առաջացրել Քահրամանմարաշում, Գազիանթեփում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում, Ադանայում, Ադիյամանում, Օսմանիյեում, Հաթայում, Քիլիսում, Մալաթիայում և Էլազըղում։