Մբապեն խոստացել է հեթ-տրիկ ձևակերպել Բավարիայի դեմ ՉԼ պատասխան խաղում
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոստացել է երեք գոլ խփել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ պատասխան խաղում:
«Արդյոք ես 202-րդ, 203-րդ և 204-րդ գոլերը պահել եմ «Բավարիայի» համա՞ր. նույնիսկ ավելին: Մենք այնտեղ ենք գնում, որպեսզի դուրս գանք հաջորդ փուլ: Մենք վճռական ենք տրամադրված, վստահություն ենք ձեռք բերել և հիմա պետք է հաղթենք»,- ասել է Մբապեն Canal+-ի եթերում:
Նշենք՝ ֆրանսիական Լիգա 1-ի նախորդ տուրի՝ «Նանտի» դեմ խաղում Մբապեն 201-րդ գոլն է խփել փարիզյան թիմի կազմում՝ ակումբի ռեկորդ սահմանելով: «Բավարիայի» դեմ Փարիզում կայացած առաջին խաղում ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտություն է կրել: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Մյունխենում մարտի 8-ին:
Աղբյուր ArmSport.am