Թուրքիայի Հաթայ նահանգում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային կրկին երկրաշարժ է գրանցվել: Հաղորդում է Ermenihaber. am-ը։
Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը, մարտի 6-ին, Թուրքիայի ժամանակով 14:02-ին (տեղական ժամանակով՝ 15:02)Հաթայ նահանգի Արսուզ շրջանում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ և 7կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին հաղորդագրության համաձայն զոհերի թիվը կազմում է 49.089 մարդ: