Ի՞նչ է կատարվում Քիմ Քարդաշյանի անձնական կյանքում
Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ընկղմվել սիրո անդունդը. համենայն դեպս այդպես է ասում աստղին մոտ կանգնած ինսայդերը: Նրա խոսքով՝ աստղը լրիվ ապաքինվել է Փիթ Դևիդսոնից բաժանվելուց հետո առաջացած սթրեսից և պատրաստ է նոր հարաբերությունների։ Ավելին, Քանյեն հիմա նրան հաստատ չի խանգարի։ Նա, կարծես, գտել է «մեկին», որն իրեն երջանիկ է դարձնում։
«Այժմ Քիմը ոչ մեկի հետ չի հանդիպում, բայց պատրաստ է։ Նա դադար էր վերցրել Փիթի հետ սիրավեպ ունենալուց հետո։ Քարդաշյանը կցանկանար հանդիպել մեկի հետ, ով հայտնի չէ Հոլիվուդում։ Նա կարծում է, որ ինչ-որ ֆինանսիստ կլինի իդեալական թեկնածու»,- Showbiz.am-ի փոխանցմամբ՝ People-ին ասել է աղբյուրը: «Նա շատ բաներ ունի, որոնք նրան երջանիկ են դարձնում: Նա կցանկանար ամեն ինչ կիսել զուգընկերոջ հետ»,- հավելել է ինսայդերը։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի սիրավեպը սկսվել է 2021 թվականի հոկտեմբերին, երբ նրանք համբուրվել էին SNL շոուի եթերում։ Դրանից հետո զույգն անընդհատ հայտնվում էր պապարացիների լուսանկարներում։ 2022 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Քիմն ու Փիթը բաժանվել են։