Սախալինում 40 ձկնորսների են տարհանել պոկված սառցաբեկորից
Փրկարարներն այսօր ուղղաթիռով ափ են տարհանել 40 ձկնորսների, որոնք պոկված սառցաբեկորի վրա Էին հայտնվել Սախալինի հարավում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակիցները Մի-8 ուղղաթիռի միջոցով 40 ձկնորսների են տարհանել ափ Սախալինի մարզի Լեսնոյե գյուղի շրջանում», -լրագրողներին հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են պոկման գծից 1,5 - 2 կմ հեռավորության վրա՝ սաստիկ քամիով ուղեկցվող բարդ եղանակային պայմաններում: Ավելի վաղ ТАСС-ը հաղորդել էր, որ Սախալինի հարավում՝ Լեսնոյե գյուղի շրջանում, շուրջ 50 սիրողական ձկնորսներ են մնացել ափից պոկված սառցաբեկորի վրա: