ՊՍԺ-ն Մյունխեն կմեկնի հաղթելու և երջանկացած վերադառնալու համար. Մբապե
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վստահություն է հայտնել, որ փարիզյան թիմը կկարողանա հաղթահարել Մյունխենի «Բավարիայի» արգելքը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում: Հանդիպումը կկայանա մարտի 8-ին.
«Մենք միանգամայն վստահ ենք, քանի որ հիանալի թիմ ունենք: Մենք ՊՍԺ-ն ենք, և միշտ տրամադրված ենք հաղթանակի՝ ցանկացած խաղում: Մենք Մյունխենք ենք մեկնելու, որպեսզի հաղթենք, դուրս գանք հաջորդ փուլ և վերադառնանք երջանկացած»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Telefoot-ը:
Հիշեցնենք՝ առաջին խաղում մյունխենյան թիմը 1-0 հաշվով հաղթանակ է տարել:
Աղբյուր ArmSport.am