ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը ժամանել է Բաքու
Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր գլխավոր խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ժամանել է Բաքու, հայտնում է Sputnik Азербайджан-ը:
Այցի նպատակը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում առաջխաղացումն է։
Սպասվում է հանդիպում երկրի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց հետ։
Ամերիկացի դիվանագետը կայցելի նաև Հայաստան և Վրաստան։