Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում կիրակի օրը 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս՝ մոտ 159 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։