Արեգակի վրա գերհզոր բռնկում է տեղի ունեցել
Արեգակի վրա գերհզոր բռնկում է տեղի ունեցել, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն: Բռնկումը ֆիքսել է ՆԱՍԱ-ի Արեգակնային դինամիկայի աստղադիտարանը, որն անընդհատ հետևում է Արեգակին:
Մինչդեռ gazeta.ru-ն հավելում է, որ բռնկումն այնքան հզոր է եղել, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում կարճալիքային ռադիոհեռարձակման խափանում է առաջացրել։