Ես շատ հիասթափված և զայրացած եմ․ Էրիկ տեն Հագը՝ Լիվերպուլից կրած պարտության մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլից» կրած ջախջախիչ պարտության (0:7) մասին։
«Կարծում եմ՝ մենք լավ առաջին խաղակես անցկացրինք: Ընդմիջումից քիչ առաջ խաղի կազմակերպման մեջ մեկ սխալ է եղել։
Երկրորդ խաղակեսում պարզապես մեզ նման չէինք։ Սա մեր չափանիշներին չի համապատասխանում: Մենք թիմով չխաղացինք։ Դա ոչ պրոֆեսիոնալ էր։ Ես զայրացա՞ծ եմ։ Այո, իհարկե։
Ես զարմացած եմ, քանի որ վերջին շաբաթների և ամիսների ընթացքում տեսել եմ, որ այս թիմը տոկուն է և վճռական է հաղթելու համար: Երկրորդ խաղակեսում մենք ընդհանրապես հաղթական տրամադրվածություն չունեինք։ Մենք չկատարեցինք այն, ինչ ծրագրել էինք։ Մենք չենք կատարել մեր աշխատանքը։ Պատասխան չտվեցինք ու դա իսկապես ոչ պրոֆեսիոնալ էր։
Նախկինում մենք տեսել ենք, որ կարող ենք վերականգնվել՝ «Բրենտֆորդից», «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտություններից հետո: Իհարկե, սա լուրջ ձախողում է, սա անընդունելի է։ Ես շատ հիասթափված և զայրացած եմ։
Սա իրականության ստուգում է: Մենք պետք է ընդունենք դա»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Աղբյուր ArmSport.am