Թրամփը խոստացել է տասը րոպեում լուծել Ուկրաինայի օգնության հարցը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ եթե հաղթի նախագահական ընտրություններում, տասը րոպեի ընթացքում կհամոզի ԵՄ առաջնորդներին մեծացնել օգնությունն Ուկրաինային։
«Գիտեք, կարելի է հանդիպել բոլոր մյուս ղեկավարների հետ, ես բոլորին կամ նրանց մեծ մասին գիտեմ, տասը րոպեից նրանք կհամաձայնեն վճարել, եթե նրանց ասվի, թե ինչ է պետք, բայց նրանք չեն վճարում, մենք ենք վճարում: Եվ դա անարդար է», – ասել է նա:
Թրամփը հավելել է, որ Եվրոպան պետք է սկսի գումար ծախսել, քանի որ Վաշինգտոնը մոտ 140 միլիարդ դոլար է հատկացրել Կիևին օգնելու համար, իսկ Եվրամիությունը՝ մոտ 15-16 միլիարդ դոլար։
Բացի այդ, նախկին նախագահը կարծում է, որ ԱՄՆ-ը գտնվում է ամենավտանգավոր վիճակում, քան երբևէ՝ միջուկային զենքի օգտագործման ռիսկի և երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի պատճառով։
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի հնարավոր հաղթանակը շատ ավելի կարևոր է Եվրոպայի երկրների համար, քան ԱՄՆ-ի, և զարմացել է, թե ինչու է իր դեմոկրատ իրավահաջորդ Ջո Բայդենի վարչակազմը նման ծավալի ֆինանսավորում Կիևին։