Սալահը դարձավ Լիվերպուլի պատմության լավագույն ռմբարկուն ԱՊԼ-ում
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, որը դուբլի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, դարձել է մերսիսայդցիների պատմության լավագույն ռմբարկուն ԱՊԼ-ում։
Եգիպտացին Անգլիայի առաջնությունում խփել է իր 128-րդ և 129-րդ գոլերը՝ այդ կերպ շրջանցելով Ռոբի Ֆաուլերին։
Հիշեցնենք՝ Անգլիական Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին» և 7 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Սալահն այդ խաղում նաև երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Աղբյուր ArmSport.am