Չարլզ 3-րդն արքայազն Հարիին և Մեգան Մարքլին հրավիրել է իր թագադրմանը
Սասեքսի դուքսն ու դքսուհին հրավիրվել են Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի թագադրման արարողությանը, բայց հրաժարվել են հաստատել՝ ներկա կլինեն, թե ոչ:
Tert.am-ի փոխանցմամբ՝ Սասեքսների խոսնակը The Times-ին ասել է. «Ես կարող եմ հաստատել, որ դուքսը վերջերս էլեկտրոնային նամակ է ստացել Նորին Մեծության գրասենյակից թագադրման վերաբերյալ: Որոշումն այն մասին, թե արդյոք դուքսը և դքսուհին կմասնակցեն, այս պահին չեն կարող բացահայտել»:
Թագադրումը, որին պատրաստվում են հետևել միլիոնավոր մարդիկ Մեծ Բրիտանիայում և միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում, տեղի կունենա մայիսի 6-ին:
Վերջին ամիսներին շատ բանավեճեր են եղել այն մասին, թե արդյոք թագավորը Չարլզ կհրավիրի իր կրտսեր որդուն թագադրմանը: Սասեքսների և թագավորական ընտանիքի մնացած անդամների միջև հարաբերությունները վերջին տարիներին սրվել են. զույգը հայտարարել էր թագավորական լիազորությունները վայր դնելու և ԱՄՆ տեղափոխվելու մասին: