Ռոնալդուն անհարմար իրավիճակում է հայտնվել
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անհարմար իրավիճակում է հայտնվել։
Երկրպագուներից մեկը տրիբունաներից բղավել է, թե ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին իրենից լավն է։ Պորտուգալացին անտեսել է հայտարարությունը, սակայն հեգնանքով պատասխանել է, որ վերջին հանդիպումը հեշտ է եղել իր համար։
Երկրպագու. Մեսսին շատ ավելի լավն է.
Ռոնալդու. Այս խաղն էլ էր հեշտ։
38-ամյա Ռոնալդուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց «Ալ Նասր»: Թիմի կազմում անցկացրած 7 խաղում պորտուգալացի հարձակվողը դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։ Զուգահեռաբար Ռոնալդուն կլինի 2030 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնելու՝ Սաուդյան Արաբիայի հայտի դեմքը:
Լիոնել Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։
Աղբյուր ArmSport.am