Յուվենտուսը ցանկանում է թիմում պահել Դի Մարիային
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, նույնիսկ եթե թիմը հաջորդ մրցաշրջանում չխաղա եվրոպական մրցաշարերում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ինչպես հայտնում է AS-ը, արգենտինացին մտադիր է մնալ Եվրոպայում՝ 2024 թվականի Copa América-ի համար օպտիմալ մարզավիճակ ձեռք բերելու համար: «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ջանլուկա Պեսոտտոն հաստատել է, որ ակումբը ցանկանում է խաղացողին նոր պայմանագիր առաջարկել առնվազն ևս մեկ մրցաշրջանով։
Աղբյուր ArmSport.am